ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.11.2019 11:50
Անզգույշ կրակոց օդամղիչ ատրճանակից
![Անզգույշ կրակոց օդամղիչ ատրճանակից Անզգույշ կրակոց օդամղիչ ատրճանակից](/resources/police/img/news/big/1572594668,2954.jpeg)
Հոկտեմբերի 31-ին, ժամը 18-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում է ստացվել, որ ձեռքի վնասվածքով բուժօգնություն է ստացել Գեղասար գյուղի բնակիչ 17-ամյա մի պատանի:
Մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը տանը իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակով կրակելիս պատանին անզգուշաբար վնասել է իրեն:
Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: