ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.08.2018 12:45
Խանութից բացահայտ հափշտակել են հագուստ
Օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում մի խանութից բացահայտ հափշտակել են հագուստ՝ պատճառելով 254 հազար դրամի վնաս: Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 23-ամյա Լեյլի Ա.-ն և 28-ամյա Ժորա Պ.-ն:
Նրանք խոստովանել են, որ բացի վերոհիշյալ դեպքից վերջին ամիսներին մայրաքաղաքի տարբեր խանութներից կատարել են գողություններ:
Նախապատրաստվում են նյութեր: