ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.03.2019 12:22
Ոստիկանները հայտնաբերել են դեղատան աշխատակցուհուն կողոպտած անձին
Մարտի 22-ին, ժամը 13.05-ին, ոստկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող դեղատնից դրամապանակ են գողացել:
Դեպքի վայր մեկնած ոստիկաններին տուժողը հաղորդում է տվել, որ ժամը 13.00-ի սահմաններում անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր դրամապանակը, որի մեջ եղել է 85.000 դրամ, բանկային քարտեր և այցեքարտեր:
Նույն օրը, ժամը 16.00-ին, Տարոնի բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, կողուպուտ կատարելու կասկածանքով բաժին հրավիրված 28-ամյա Արա Ա․-ի հետ բացատրական աշխատանքների շնորհիվ պարզել են, որ նա դեղատան սեղանի վրայից բացահայտ հափշտակել է վաճառողուհու դրամապանակը ու դիմել փախուստի:
Արա Ա․-ի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել և վերցվել է կանացի դրամապանակ, 50.000 դրամ գումար, բանկային քարտեր ու այցեքարտեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված գումարի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: