ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.09.2019 10:32
Ռեստորանի մաքրուհին կողոպտել էր հաշվապահին. ոստիկանության բացահայտումը
![Ռեստորանի մաքրուհին կողոպտել էր հաշվապահին. ոստիկանության բացահայտումը Ռեստորանի մաքրուհին կողոպտել էր հաշվապահին. ոստիկանության բացահայտումը](/resources/police/img/news/big/1567837982,1469.jpeg)
Սեպտեմբերի 6-ին, ժամը 16.50-ին ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Հյուսիսային պողոտայում գործող ռեստորաններից մեկի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Չարենցի փողոցի 46-ամյա մի բնակչուհու:
Պարզվել է, որ նա նշված ռեստորանում մաքրուհի է աշխատում և հաշվապահի սեղանից բացահայտ հափշտակել է 200.000 դրամ:
Բաժին հրավիրված տուժողը հրաժարվել է հաղորդում տալուց:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: