ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.09.2019 10:33
Փորձել էր կողոպտել օտարերկրացուն ոստիկանները բռնել էին

Սեպտեմբերի 6-ի երեկոյան ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ Երևանի Թումանյան փողոցից կողոպուտի փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Գյուլիքևխվյան փողոցի 52-ամյա մի բնակչի:
Պարզվել է, որ նա նույն օրը ժամը 20.30-ի սահմաներում նույն փողոցում գտնվող բացօթյա ռեստորանի սեղանից փորձել է բացահայտ հափշտակել ՌԴ քաղաքացուհու դրամապանակը, սակայն գործն ավարտին հասցնել չէր կարողացել, ոստիկանները բռնել էին:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր: