ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.11.2019 16:56
Բերման էին ենթարկել ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները:
Նոյեմբերի 4-ին, ժամը 10.30-ի սահմաններում, քրեական հետախույզները Աբովյանի Հանրապետության փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկեցին Նաիրյան փողոցի 63-ամյա մի բնակչի:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գորշ հեղուկով 20 մլ տարողությամբ ներարկիչ: Բերման ենթարկված տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատրաստել է իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: