ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.09.2019 19:25
Կոտայքի ոստիկանները բացահայտեցին «Աբովյան» բժշկական կենտրոնում կատարված գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոնում գողացել են 30-ամյա մի կնոջ բջջային հեռախոսը։ Բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով մի շարք օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը, ապա հայտնաբերեցին նրան ու բերման ենթարկեցին։ 72-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողացված հեռախոսը։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։