Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


20.07.2018 20:44

ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը /ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ՏԵՍԱՆՅՈՒԹ/

ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը /ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Հուլիսի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2018 թվականի առաջին կիսամյակում ոստիկանության ծառայությունների ու ստորաբաժանումների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Նիստին մասնացում էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ոստիկանության խնդիրներին` վարչապետն առանձնացրեց գլխավոր առաջնահերթությունները` օրինականության և օրենքի գերակայության հաստատում, կոռուպցիոն երևույթների դեմ պայքար, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացում, հասարակական կարգի և անվտանգության ապահովում:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին նիստին ներկա գտնվելու համար ու վստահեցրեց, որ ոստիկանությունը կանի ամեն ինչ հանցավորության դեմ պայքարն ու հասրակական կարգի պահպանությունն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Այնուհետև ոստիկանության պետը տեղակալներին առաջարկեց ներկայացնել ոստիկանության վեցամսյա աշխատանքն ըստ համակարգման ոլորտների:
Հաշվետու զեկույցներում մանրամասն անդրադարձ արվեց ոստիկանության ստորաբաժանումների ու ծառայությունների գործունեության արդյունքներին, առկա խնդիրներին, թերացումներին ու բացթողումներին, նշվեցին դրանց վերացման ուղիները:
Մասնավորապես, արձանագրվեց, որ 2018 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,4 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, բնակարանային գողությունների և առավել լատենտային համարվող` կոռուպցիոն հանցագործությունների աճով: Դեպքերի աճը կարելի է պայմանավորել նաև այն հանգամանքով, որ վերջին ամիսներին, կապված իրավիճակի փոփոխության հետ, բարձրացել է քաղաքացիների վստահությունը ոստիկանության հանդեպ, և նրանք չեն խուսափում դիմել ոստիկանություն: Քաղաքացիներից ստացված հաղորդումների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 37,3 տոկոսով:
Միևնույն ժամանակ, 8 տոկոսով նվազել են սպանության, 23,1 տոկոսով` սպանության փորձի, 5,5 տոկոսով` սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, 60 տոկոսով` համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների դեպքերը:
Ոստիկանության մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 314 միավոր հրազեն, 41.022 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, այլ ռազմամթերք ու սառը զենք:
Առաջին կիսամյակում բացահայտվել է 491-ով ավելի հանցագործության դեպք, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Աճ է արձանագրվել առանձնապես ծանր և հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:
Բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմանական հանցատեսակներով` սպանություններ, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, ավազակություն, կողոպուտ, յուրացում կամ վատնում և այլն: 301-ով աճել է նախկին տարիներին կասեցված քրեական հանցագործությունների բացահայտման արդյունավետություն:
Աննախադեպ աճ է գրանցվել կոռուպցիոն բնույթի հանցագործություների հայտնաբերման աշխատանքներում. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանց թիվն աճել է 88,7 տոկոսով, որի 40 տոկոսն արձանագրվել է վերջին երկու ամիսներին, իսկ դեպքերի 56,1 տոկոսն ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից:
Ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման և օրինականության ապահովման համատեքստում առաջին կիսամյակում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարված ծառայողական քննությունների արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 357 ծառայող, տարբեր օրինախախտումների փաստերով արձանագրվել է 86 դեպք, 84-ով հարուցվել է քրեական գործ, դատարան է ուղարկվել 9 քրեական գործ, դատապարտվել է 3 անձ:
Հաշվետու զեկույցներին հաջորդեց բարձրացված խնդիրների առարկայական քննարկում, որի ընթացքում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մանրամասն անդրադարձավ ստորաբաժանումների և ծառայությունների գործունեությանը:
Ոստիկանության պետը առանցքային ուղղությունների շարքում կարևորեց աշխատանքային և կատարողական կարգապահության ամրապնդման, ստորաբաժանումների փոխգործակցության խորացման և ղեկավարների անձնական պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությունը:
Վալերիյ Օսիպյանը հատուկ ուշադրություն դարձրեց նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման, հետախուզվողների հայտնաբերման, ճանապարհայի երթևեկության կազմակերպման, անչափահասների հետ տարվող աշխատանքների, համայնքային ոստիկանության խնդիրներին, պահանջեց բարձրացնել ծառայողների պատասխանատվության աստիճանը, քաղաքացու հետ շփման որակը, ուշադրություն դարձնել ոստիկանների պահվածքին, արտաքինին, հաղորդակցության կարողություններին:
Ամփոփելով նիստը՝ Վալերիյ Օսիպյանը համոզմունք հայտնեց, որ առաջին կիսամյակում արձանագրված աշխատանքային արդյունավետությունը կպահպանվի, և ոստիկանությունը տարին կամփոփի նոր ձեռքբերումներով:
Կոլեգիայի նիստի ավարտին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: