ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.08.2018 18:16
Ոստիկանության պետի հրամանով հերթական կոչումներ են շնորհվել /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/
Ձևավորված ավանդույթի համաձայն, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անձամբ է սպայական ուսադիրներ հանձնում ոստիկանության ծառայողներին: Օգոստոսի 16-ին, համակարգի տարբեր ստորաբաժանումների մի շարք ոստիկաններ բարեխիղճ և սրտացավ ծառայության համար իրենց հերթական կոչումները ստացան:
«Մենք գիտենք, որ ծառայության ընթացքում կարող են տարբեր պարգևատրումներ լինել: Բայց կոչումն, ինչ խոսք, ծառայողին էլ ավելի է պարտավորեցնում »,-ասաց ոստիկանության պետը:
Շնորհավորելով ոստիկաններին` Վալերիյ Օսիպյանը վստահություն հայտնեց, որ նոր կոչումները կնպաստեն ծառայողական պարտականությունների ավելի պատարաստակամ ու բարեխիղճ կատարմանը, ձեռքբերումները կպարտավորեցնեն օրենքին ու ժողովրդին ծառայելիս լինել ավելի կարգապահ, սկզբունքային ու հանդուրժող: