ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.11.2015 09:54
Խոստովանություն՝ ձախողումների մասին
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 4 շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Հայկ Ղ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն, որ իր մոտ եղած երկաթյա ձողով փորձել է բացել Դավիթաշեն 2-րդ թաղամասի 45 շենքի բնակարաններից մեկի մուտքի դուռը, սակայն չկարողանալով այն բացել՝ հեռացել է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա նույն եղանակով փորձել էր բացել նաև Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 45 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակի դուռը, սակայն չկարողանալով բացել դռան փականը` հեռացել է:
Կատարվում է քննություն: