ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.10.2018 18:38
Վալերիյ Օսիպյանն այցելել է առաջին «խելացի փողոց» /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Աճառյան փողոցում հապաղումներն ու խցանումները բացառելու համար Ճանապարհային ոստիկանությունն իրականացրել է միջոցառումներ:
Հոկտեմբերի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այցելեց փողոց՝ ծանոթանալու կատարված փոփոխություններին:
Փողոցի 5 խաչմերուկներում՝ Աճառյան-Ծարավ Աղբյուրի, Աճառյան-Բաբաջանյան, Աճառյան-1-ին նրբանցք, Աճառյան-2-րդ նրբանցք և Աճառյան-Առինջ խաչմերուկներում տեղադրվել են ուլտրաձայնային սենսորային համակարգեր, որոնք ավտոմատ հաշվարկում են խաչմերուկում տրանսպորտային միջոցների քանակը և ըստ ծանրաբեռնվածության փոխում լուսացույցի գույնը:
Ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը Վալերիյ Օսիպյանին ներկայացրեց իրականացրած աշխատանքը: Աճառյան փողոցը մայրաքաղաքի ամենածանրաբեռնվածներից է: Ըստ ուսումնասիրությունների՝ մեկ ժամում փողոցի միայն մեկ կողմով անցում է 2300-ից 2400 մեքենա, և հաճախ լինում էին խցանումներ ու հապաղումներ: Այսօր խնդիրը լուծված է: Այս փողոցում խցանումները բացառված են:
Ոստիկանության պետը տեղում հետևեց երթևեկությանը, ճանապարհային ոստիկանության ղեկավարության հետ քննարկեց Երևանի մի քանի այլ փողոցներում նույնպես ուլտրաձայնային սենսորներ տեղադրելու հարցն ու տվեց կոնկրետ հանձնարարականներ: