ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.09.2019 19:18
Ոստիկանները բացահայտել են առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ձեռնարկելով տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, տեղեկություններ են ստացել, որ Երևանում գործող վարկային կազմակերպություններից մեկից խարդախությամբ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ մի խումբ անձինք տարբեր պատրվակներով այլ անձանց մեքենաները ուրիշների անվամբ գրավադրել են վարկային կազմակերպությունում, սակայն կազմակերպությանը չեն վճարել ստացած գումարը։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վարկային կազմակերպությունից խարդախությամբ հափշտակվել է 19․360․000 դրամ։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ գրավադրված մեքենաները կա՛մ մասնատվել ու վաճառվել են, կա՛մ դուրս են բերվել Հայաստանի տարածքից և վաճառվել օտարերկրյա պետությունում։ Այսինքն, այդ անձանց հանցավոր գողործողությունների հետևանքով նյութական վնաս է պատճառվել նաև այն քաղաքացիներին, որոնց անունով հաշվառվել և գրավադրվել են մեքենաները։