ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.09.2019 14:24
Կենտրանականի ոստիկանները բռնել են «գրքի գողին»

Սեպտեմբերի 13-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 56-ամյա մի տղամարդու։ Պարզվել է, որ սեպտեմբերին ամսին նա Աբովյան փողոցի գետնանցումում գտնվող գրախանութից կատարել է գողություն։ Տղամարդը հայտնել է նաև իր կատարած 2 այլ գողությունների մասին: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: