ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.07.2019 16:32
Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը
Հուլիսի 8-ին, ժամը 09.20-ին, մի տաքսու վարորդ հաղորդում է տվել, որ հուլիսի 5-ի գիշերը, օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից, Մաշտոցի պողոտայում կայանված իր «Ռենո» մեքենայի սրահից գողացել են բջջային երկու հեռախոս:
Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Արագածոտնի մարզի Արևշատ գյուղի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ:
Հուլիսի 8-ին, ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, նա բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Տալով խոստավանական բացատրություն՝ նա հավելել է, որ հուլիսի 5-ին, ժամը 21-ին, Խորենացու փողոցում կայանված «ԵրԱԶ» մակնիշի մեքենայից գողացել է մարտկոցը, որը նույն օրը Մալաթիայի տոնավաճառում վաճառել է անհայտ անձի:
Նախապատրաստվում են նյութեր: