ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.07.2019 15:37
Ոստիկանների կասկածները հաստատվեցին
Աշտարակի քրեական հետախույզները, ստացված տվյալներն իրացնելիս, հուլիսի 25-ին, ժամը 18.20-ին, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մի գազալցակայանից բերման են ենթարկել Աշտարակի բնակիչ 33 և 30 տարեկան երկու տղամարդու՝ վերջինիս վարած «Օպելով»: 33-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է ապակե կաթոցիչ՝ մոխրանման հետքերով և մանրացված չորացված կանաչավուն զանգված:
Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հայտնաբերվածը կանեփից պատրաստված թմրանյութ է:
Նշանակվել են դատանյութագիտական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: