ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.06.2019 14:41
Ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր զենք-զինամթերք են հանձնել
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 14.30-ին, Արծվաբերդ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի «ԻԺ» ողորկափող որսորդական հրացան, 7.62 մմ տրամաչափի՝ 32, 5.45 մմ տրամաչափի 23 փամփուշտ և «ՌԳԴ-5» տեսակի մեկ նռնակ՝ պայթուցիչով։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը գտել է առանձնատանը կից գոմի տանիքում՝ նորոգման աշխատանքներ կատարելիս։
Նույն օրը, ժամը 19-ին, Նավուր գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի «ՏՕԶ» ողորկափող որսորդական հրացան և 7.62 մմ տրամաչափի 5 փամփուշտ։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը գտել է առանձնատանը կից գոմի տանիքում։
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: