ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.10.2019 12:38
Կամավոր զինամթերք է հանձնել
Ոստիկանության Հրազդանի և ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժինների ծառայողների համատեղ բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 12-ին, ժամը 12.00-ին՝ Վանատուր թաղամասի 43-ամյա բնակիչը կամավոր ներկայացրել է 400գ ամունալ պայթուցիչով, «Ֆ-1» տիպի 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, 7,62մմ տրամաչափի՝ 20 և 5,45 մմ տրամաչափի 135՝ փամփուշտ, ինքնաձիգի պահունակ: Տղամարդը հայտնել է, որ զինամթերքը գտել է նույն օրը, ժամը 11.40-ի սահմաններում, իր տան տանիքը վերանորոգելիս։
Զինամթերքը ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: