ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.10.2019 13:10
Քաղաքացին կամավոր զենք է հանձնել ոստիկանություն
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների և վետերանների խորհրդի կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 4-ին Ավանի բաժանմունք է ներկայացել մի թոշակառու և կամավոր հանձնել մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 92 փամփուշտ։ Նա հայտնել է, որ ներկայացվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից որդուն։
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: