ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.08.2019 13:11
Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
Օգոստոսի 23-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, Ջիվանու փողոցի մի բնակիչ կամավոր ոստիկաններին է հանձնել «Տրոտիլովայա Շաշկա 400գ» գրառմամբ 4 պայթուցիչ և տարբեր տրամաչափերի 39 փամփուշտ:
Նույն օրը կամավոր զենք-զինամթերքի հանձնման դեպք է գրանցվել նաև ոստիկանության Մասիսի բաժնում: Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ,
Նոր Խարբերդ գյուղի մի բնակչուհի տանը ոստիկաններին է ներկայացրել է «ԱԿՄ» ինքնաձիգ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ և տարբեր տրամաչափերի 25 փամփուշտ:
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: