ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.03.2019 12:08
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերք էր ներկայացրել
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 29-ին, ժամը 11.00-ին, Նոր Կյանք գյուղի մի բնակիչ, կամավոր իրավապահներին է հանձնել 7.62 մմ տրամաչափի 54 փամփուշտ, <<Ֆ-1>> տիպի նռնակ՝ պայթուցիչով, «ՌԴԳ-5» տիպի նռնակ՝ պայթուցիչով և 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար բախատեսված ինքնաշեն ատրճանակ։ Նա հայտնել է, որ ներկայացրած զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, որը ձեռք էր բերել ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: