ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.07.2018 12:50
Ավշար գյուղի բնակիչը կամավոր զինամթերք է հանձնել
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 19-ին Ավշար գյուղի մի բնակիչ կամավոր ներկայացրել է գործարանային համարները ջնջված «ՏՕԶ 8 Մ» տիպի, 5.6 մմ տ/չ ակոսափող մեկփողանի հրացան, 6 հատ «ՎՈԳ -17» տիպի կրակոց, 2 հատ «ՌԳ 42» տիպի նռնակ՝ 1 պայթուցիչով և 8 հատ խոշոր տ/չ փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հորը՝ ով այն ձեռք էր բերել Կրասնոսելսկի շրջանի պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: