ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.06.2015 18:37
Կնոջ վստահությունը չարաշահողը հայտնվեց ոստիկանությունում
Հունիսի 4-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1974 թ. ծնված Սուսաննա Պ-ին, ով հաղորդում է տվել, որ համատեղ օգտագործման համար վարկ վերցնելու պատրվակով 2014 թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում 1989 թ. ծնված Հենրիկ Խ.-ն իրենից վերցրել է 360.000 դրամ, բջջային հեռախոս, մինի այփադ և նոութբուք` պարտավորվելով վերադարձնել մի քանի օրում, սակայն չարաշահելով իր վստահությունը` խաբեությամբ միչ օրս չի վերադարձրել և տիրացել է նշված դրամին և ապրանքներին:
Երևանի Սեբաստիա և Վեգներ փողոցների խաչմերուկից Հենրիկ Խ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն: