ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.02.2019 17:26
Յուրացման դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնեական դիրքի չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացվեցին։ Արդյունքում բացահայտվեցին կոռուպցիոն բնույթի հանցագործություններ։
Տեղեկությունների հիման վրա համատեղ ձեռնարկված միջոցառմամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքի նախկին ղեկավարն օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2015-17 թվականներին համայնքապետարանի պահակ է ձևակերպել որդուն, որը փաստացի աշխատանքի չի հաճախել։ Նրա անվամբ դուրս գրված շուրջ 1,2 միլիոն դրամ աշխատավարձը համայնքապետը յուրացրել է։ Նույն եղանակով, նախկին համայնքապետը յուրացրել է նաև 2013-17 թվականներին որպես հավաքարար ձևակերպված մի կնոջ անվամբ դուրս գրված շուրջ 3 միլիոն դրամ աշխատավարձը։
Պարզվել է նաև, որ նախկին պաշտոնյան 2015 թվականի ընթացքում համայնքապետարանի ֆինանսական միջոցներից իր մերձավորների անվամբ օգնության գումարներ է դուրս գրել և նույնպես յուրացրել։
Փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: