Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


11.03.2019 17:58

Խորհրդակցություն ՃՈ ղեկավար կազմի հետ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Խորհրդակցություն ՃՈ ղեկավար կազմի հետ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Մարտի 9-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։
Ոստիկանության պետը նշեց, որ այսօր արդեն քաղաքացիներից շատերն են դրական արտահայտվում ՃՈ ծառայության մասին, մայրաքաղաքում համեմատաբար նվազել են խցանումները, կա նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազում, ինչը ողջունելի է, և պետք է շարունակական կերպով ամեն ինչ անել ճանապարհային ոստիկանի հեղինակությունը հետևողականորեն բարձրացնելու ուղղությամբ:
Վալերիյ Օսիպյանը խոսեց նաև մարզերում ճանապարհային ոստիկանության ծառայության որակի բարձրացման, նախկինում տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին: Ոստիկանության պետը շեշտեց, որ կարգազանց վարորդների նկատմամբ անհրաժեշտ է լինել խիստ և սկզբունքային. «Օրենքի առաջ հավասար են բոլորը, անկախ պաշտոնից, դիրքից, մեքենայի մակնիշից ու համարանիշից, հարկավոր է ծառայել համարձակ, իսկ կաշկանդված ոստիկանները, ովքեր իրենց անգործությամբ կասկածի տակ կդնեն ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը համակարգում տեղ չեն ունենա»:
Վալերիյ Օսիպյանը ցուցում տվեց մեթոդներ ու մեխանիզմներ մշակել Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազեցնելու ուղղությամբ: Կրկին անդրադառնալով կոռուպցիոն դրսևորումներին` ոստիկանության պետը շեշտեց. «Մենք ոչ ենք ասել կոռուպցիային և սրանք պարզապես խոսքեր չեն, այլ իրականություն։ Կոռուպցիոն դրսևորում ցուցաբերած ցանկացած ծառայող, իր վերադասի հետ, կպատժվի խստագույնս»:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող այլ հարցեր ևս: Վալերիյ Օսիպյանը ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմին տվեց պարտադիր կատարման ենթակա կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։