ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.01.2019 18:36
Ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ ծառայությունում աշխատել ցանկացողների քննության առաջին փուլը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
 
Հունվարի 25-ին ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ ստորաբաժանումում աշխատել ցանկացող քաղաքացիների քննության առաջին փուլը:
 Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը վերջին անգամ մասնակիցներին բացատրում է քննության ընթացակարգն ու մաղթում հաջողություն:
 Քննության այս՝ առաջին փուլում, դիմորդները լուծում են ճանապարհային երթևեկության վերաբերյալ թեստ: Լավագույն ցուցանիշներով մասնակիցները օրեր անց կմասնակցեն հաջորդ փուլին: 
 Քննության ողջ ընթացքը տեսաձայնագրվում է: Չկա կոռուպցիոն դրսևորման որևէ ռիսկ:
 Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության միջին խմբի պաշտոններում ծառայության անցնելու համար դիմել են 169 թեկնածու: Նրանցից միայն 71-ին է հնարավորություն տրվել մասնակցելու քննություններին: Մնացած թեկնածուների դիմումներին ընթացք չի տրվել մասնագիտության, տարիքի, զինծառայության պիտանելիության հետ կապված խնդիրների պատճառով:
 Քննության հաջորդ փուլի և վերջնական արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 
   
		





















































