ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.12.2018 13:51
Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվել ՀՀ ՔԿ Մարտունու քննչական բաժին

«Հետախուզում 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում, նոյեմբերի 30-ին, ժամը 13.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով, ինքնակամ <<Զվարթնոց>> օդանավակայան է ներկայացել 37-ամյա Լեոնիդ Ս․-ն։
Նա հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի՝ խուլիգանության մեղադրանքով:
Նույն օրը, ժամը 16.40-ին, Լեոնիդ Ս․-ն տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին և ներկայացվել ՀՀ ՔԿ Մարտունու քննչական բաժին: