ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.12.2018 13:49
Ներկայացել է ինքնակամ

«Հետախուզում 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում, նոյեմբերի 30-ին, ժամը 16.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով, ինքնակամ <<Զվարթնոց>> օդանավակայան է ներկայացել 25-ամյա Սամվել Պ․-ն։
Նա նոյեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ՝ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը հոդվածի մեղադրանքով:
Նույն օրը, ժամը 21.50-ին, Սամվել Պ․-ն տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին և ներկայացվել ՀՀ ՔԿ Մարտունու քննչական բաժին: