ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.04.2017 11:51
Դրամապանակի գողը ներկայացավ և խոստովանեց
Ապրիլի 22-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1977 թ. ծնված Քրիստինա Ղ.-ն և հայտնել, որ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են 15.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 82.000 դրամ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1991 թ. ծնված Արմեն Հ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 26-ին, ժամը 13-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: