ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.05.2017 14:16
Կազմակերպված հանցավորության դեմ միջազգային պայքարին նվիրված հատուկ միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ ոստիկանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության նախաձեռնությամբ` 2017 թ. ապրիլի 6-ից 8-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում անցկացվեց TRIGGER II օպերացիան, որն ուղղված էր կազմակերպված հանցավորության դեմ միջազգային պայքարին, մասնավորապես՝ զենք-զինամթերքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված եվրասիական կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարին՝ MILLENNIUM ծրագրի շրջանակներում, Ինտերպոլի տվյալների պահոցների, այդ թվում՝ iARMS (կորած/գողացված զենք-զինամթերք), SLTD (կորած/գողացված ճամփորդական փաստաթղթեր), Կազմակերպության կողմից առաջարկվող հնարավորությունների ու ծառայությունների կիրառմամբ:
Օպերացիային մասնակցել են Կազմակերպության 23 անդամ երկրների շուրջ 7800 ոստիկանական և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Այն կրում էր առավելապես գործառնական բնույթ, մասնակից երկրները բաժանված էին 3 օպերացիոն խմբերի, որոնք տեղակայված էին Մինսկում, Պրահայում և Սկոպյեում, իսկ օպերացիոն խմբերի կողմից իրականացվող գործողությունները համակարգվում էին Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության կողմից:
ՀՀ ոստիկանության աշխատակիցները ևս մասնակցել են TRIGGER II օպերացիայի ինչպես նախաօպերացիոն և օպերացիոն հանդիպումներին, այնպես էլ բուն օպերացիայի աշխատանքներին՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելով ինչպես օպերացիոն խմբի շրջանակներում, այնպես էլ տեղում՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ում՝ կատարելով անհրաժեշտ ստուգումներ ԱԿԲ-ի տվյալների պահոցներով:
TRIGGER II օպերացիայի ավարտից հետո Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության կողմից մշակվել է օպերացիայի արդյունքներն ամփոփող ընդգրկուն զեկույց: Բացի այդ, օպերացիայի աշխատանքները լուսաբանվել են մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ Euronews հեռուստաալիքի միջոցով:
Ստորև ներկայացվում է վերոհիշյալ զեկույցը, ինչպես նաև Euronews հեռուստաալիքով հեռարձակված հաղորդումը:
ՀԱՂՈՐԴՈՒՄԸ