ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.06.2016 19:41
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ 2016 թ. հունիսի 3-ից կփակվի Լենինգրադյան փողոցում՝ Ծիծեռնակաբերդի խճուղու և Շինարարների փողոցի հատվածում, Լենինգրադյան փողոցով Կիևյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար կազմակերպված հետադարձի տեղը:
Լենինգրադյան փողոցով Կիևյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները հետադարձ կարող են կատարել Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի-Մոնթե Մելքոնյան պողոտա խաչմերուկի հանգույցում՝ ըստ կից ներկայացված սխեմայի: