ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.06.2017 12:27
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրը տեխնիկական անսարքությունների պատճառով 2017 թ. հունիսի 20-ի ժամը 11-ից չի գործում, ինչի հետևանքով ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները այս պահին չեն կարողանում սպասարկել քաղաքացիներին։
ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրները արագ լուծելու և աշխատանքները վերսկսելու համար։