ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.02.2016 12:57
Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին
Փետրվարի 22-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 2 շենքի մոտ հայտնաբերել և քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սարգիս Գ.-ին, ով 2009 թ. հունիսի 21-ից Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի /սեքսուալ բնույթի բռնի գործողությունները/ 3-րդ մասի մեղադրանքով: