ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.07.2019 16:54
Ոստիկանների և քննիչների համագործակցության հերթական արդյունքը
Մարտի 18-ին Հրազդան քաղաքի Մաքրավանք թաղամասի մի տնից գողություն էր կատարվել:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները Կոտայքի ոստիկանության և քննչական մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ իրացնելիս պարզվել է, որ նշված գողությունը կատարել են նույն թաղամասի բնակիչ երեք երիտասարդներ, երկուսը՝ 20, երրորդը՝ 18 տարեկան:
Հուլիսի 9-ին նրանցից երկուսը հայտնաբերվել, բերման ենթարկվել բաժին, տվել են խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Բերման ենթարկվածներից մեկի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված կանաչավուն, չորացրած, յուրահատուկ հոտով, ավելի քան ութ գրամ կշռով զանգված: նա հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, քաղել է նույն օրը՝ իրենց թաղամասում գտնվող հիմնական դպրոցի մոտակայքից՝ անձնական օգտագործման համար:
Ձեռնարկվում են միջոցներ երրորդին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: