ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.11.2019 18:57
Հրազդանի ոստիկանները բացահայտել են ամռանը կատարված բնակարանային գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
![Հրազդանի ոստիկանները բացահայտել են ամռանը կատարված բնակարանային գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հրազդանի ոստիկանները բացահայտել են ամռանը կատարված բնակարանային գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)](/resources/police/img/news/big/1573138707,1974.jpeg)
Այս տարվա ամռանը Հրազդան քաղաքի Րաֆֆու փողոցի տներից մեկից գողություն էր կատարվել։ Ահայտ անձը կամ անձինք պոկել էին պատուհանի ճաղավանդակը, մտել ներս ու հափշտակել 1500 դոլար, 1000 ռուբլի և 80 հազար դրամ։ Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ էր հարուցվել։
Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզների՝ բնակարանային գողության հանգամանքները պարզելու և հանցագործությունը բացահայտելու միջոցառումները նոյեմբերի 6-ին արդյունք տվին։ Օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հայտնաբերվեց ու կասկածանքով բաժին բերման ենթարկվեց Հրազդանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ։ Նա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։
Նախաքննությունը շարունակվում է։