ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.07.2019 15:27
Հրազդանի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ երիտասարդները ձերբակալվել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարտի 18-ին ոստիկանության Հրազդանի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Ինչ-որ մեկը ինչ-որ կերպ բացել էր Մաքրավան թաղամասի առանձնատներից մեկի պատուհանի մետաղե շերտավարագույրը, ապա, տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ պատուհանը և ներս մտել՝ գողանալով 6 հեռուստացույց, հաղորդիչներ ու նարդի։ Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Հրազդանի քրեական հետախույզները ձեռնարկեցին լայնածավալ օպերատիվ միջոցառումներ՝ պարզելով կատարվածի մի շարք հանգամանքներ։ Շուտով բնակարանային գողությունը կատարելու կասկածանքով Հրազդանի ոստիկանների տեսադաշտում հայտնվեցին հենց Մաքրավանում ապրող երկու երիտասարդ՝ 20 և 18 տարեկան։ Նրանք հուլիսի 9-ին հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվեցին դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին ու ձերբակալվեցին։
Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին գողոնի մի մասը, մյուս մասը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։
Կատարվում է նախաքննություն։