ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.10.2015 18:10
Հանրային քննարկումներ «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ
Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքի ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ բաժնի ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ենթաբաժնում տեղադրվել են «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի հոկտեմբերի 12-ից մինչև հոկտեմբերի 28-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ուղարկել press@police.am էլեկտրոնային հասցեին:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ՀՀ ոստիկանության Իրավաբանական վարչություն` 010-54-23-20 հեռախոսահամարով: