ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.11.2019 11:31
Հորթի գողությունը բացահայտվել է
 
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիով, նոյեմբերի 22-ին, ժամը 17.15-ին, բաժին բերման են ենթարկել 34-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն, որ սեպտեմբեր ամսին Արտաշավան համայնքի արոտավայրից գողացել է 1 հորթ: 
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժողի անձը։
Գողության մասին նախկինում չէր հայտնվել:
Գողոնն առգրավվել է: 
Պարզվել է նաև, որ տղամարդը հոկտեմբեր ամսին նույն արոտավայրից գողացել է ևս 1 հորթ։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 
Նախապատրաստվում են նյութեր:

 
   
		





















































