ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.02.2019 11:43
Հոր ինքնաձիգը ոստիկանություն էր բերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարտական զենքը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու համար: Իսկ եթե պատերազմական վիճակ չէ, ու զենքն էլ նկուղում` դժվար է ասել, թե մի օր որ ուղղությամբ կկրակի:
Այս փաստն անհանգստացրել էր Գյուրմրիի մի բնակչի, ու նա, ականջալուր ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքներին, փետրվարի 7-ին կամավոր ոստիկանություն էր բերել առանց պահունակի, գործարանային համարը ջնջված <<ԱԿՄ-74>> տիպի ինքնաձիգ:
Ըստ քաղաքացու հայտարարության` հանգուցյալ հոր զենքն էր, որը ձեռք էր բերել Արցախյան ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ, և պահել Սավոյան փողոցում գտնվող կիսաքանդ շինության նկուղում: Ինքն էլ իմանալով, որ զենքն ինքնակամ հանձնելով ազատվում է քրեական պատասխանատվությունից՝ ներկայացրել էր ոստիկանություն:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: