ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.03.2015 19:58
Հանդիպում տաքսի ծառայություններ մատուցող տնտեսվարողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարտի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը հանդիպել է Երևան քաղաքում տաքսի ծառայություններ մատուցող շուրջ 80 տնտեսվարողների հետ:
Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և ոլորտի խնդիներով մտահոգ հասարակական հատվածի ներկայացուցիչներ:
Աշոտ Կարապետյանը տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների պատասխանատուներին հորդորեց հետևողական լինել թեկնածու վարորդների ընտրության հարցում, աշխատանքային պայմանագրերը կնքել միայն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությամբ:
Ընդգծվեց, որ քիչ չեն տաքսի ծառայությունների վարորդների մասնակցությամբ հանցագործությունները և նման դեպքերը կանխելու նպատակով կարևորվեց պրոֆիլակտիկ և բացատրական աշխատանքների նշանակությունը:
Վարչության պետը պահանջեց հետևողական լինել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման հարցում, թույլ չտալ մեքենան վարել ոգելից խմիչք օգտագործած վիճակում, ինչը ստեղծում է վթարային իրավիճակներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների օրերին մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին պատշաճ սպասարկելու խնդիրներ:
Ավարտին տնտեսվարողները ոլորտին վերաբեվող մի շարք հարցերի շուրջ իրենց մտահոգություններն են հայտնել, որոնք քննարկվել են տեղում և դրական լուծում ստացել: