ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.05.2016 18:35
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության պետը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մայիսի 13-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության պետ Զակ Քենդալին:
Ողջունելով հյուրին՝ Սամվել Հովհաննիսյանը գոհունակություն հայտնեց սերտ համագործակցության համար և հույս հայտնեց, որ փոխշահավետ համագործակցությունը կխորանա՝ ընդգրկելով ոստիկանության գործունեության նոր բնագավառներ:
Հանդիպման ընթացքում խոսվեց պաշտոնատար անձանց այցերի ընթացքում դեսպանության անվտանգության աշխատակիցների և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների առավել սերտ փոխգործակցության կազմակերպման մասին:
Քննարկվեցին նաև ոստիկանության ծառայողների համար զանգվածային միջոցառումների ընթացքում բանակցություններ վարելու թեմայով դասընթացների կազմակերպման հնարավորությունը, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: