Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


23.05.2015 11:33

Համատեղ աշխատանքի շնորհիվ

Համատեղ աշխատանքի շնորհիվ

Երեկ առանձնահատուկ օր էր բոլորիս համար. հանրապետության կրթական հաստատություններում, ժամանցի վայրերում, հրապարակներում «Վերջին զանգի» միջոցառումներ անցկացվեցին, որոնց մասնակցում էին հազարավոր շրջանավարտներ, ծնողներ, մանկավարժներ և, իհարկե, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, որոնք ուժեղացված ծառայություն էին կատարում հանրապետության ողջ տարածքում:
Տոնական, բայց և պատասխանատու օր էր բոլորի համար, իսկ ոստիկանության պարագայում՝ գերպատասխանատու հանձնառություն՝ ապահովել մեր երեխաների անվտանգությունը, անել առավելագույնը՝ անցանկալի միջադեպերը բացառելու համար:
Մեր նախնական գնահատմամբ՝ ոստիկանության ծառայողները պատշաճ կատարեցին իրենց աշխատանքը. ոչ մի տհաճ, առավել ևս՝ դրամատիկ միջադեպ չի գրանցվել միջոցառումների ընթացքում, ոչ մի ճանապարհատրանսպորտային պատահար՝ երեխաների մասնակցությամբ: Եվ սա բոլորիս ձեռքբերումն է. ոստիկանությունը միայնակ իր այս հանձնառությունը ողջ ծավալով կատարել չէր կարող:
Շնորհակալություն ենք հայտնում մեր քաղաքացիներին, որոնց հարյուրավոր հեռախոսազանգերն ուղղորդեցին և իրավիճակային օպերատիվ լուծումներ հուշեցին ոստիկանությանը զանգվածային միջոցառումների ընթացքում:
Շնորհակալություն ծնողներին, որ անսալով ոստիկանության հորդորներին՝ գործուն մասնակցություն ունեցան միջոցառումներին և իրենց ներկայությամբ բացառեցին պատանեկան անխոհեմության հնարավոր դրսևորումները:
Շնորհակալություն մանկավարժական կոլեկտիվներին, որոնք ոստիկանության հետ միասնաբար աշխատեցին և՛ «Վերջին զանգին» նախորդող օրերին, և՛ բուն հանդիսությունների ընթացքում:
Ցավոք, արձանագրվեցին նաև օրինահարգության ու խոհեմության անտեսման որոշ դրսևորումներ, և իրավախախտները պատասխանատվության են ենթարկվել: Բայց դրանք մասնավոր դեպքեր են, գլխավոր ձեռքբերումը՝ որ հասարակության ու ոստիկանության միասնական ջանքով վերջին տարիներին իրականություն ենք դարձնում այսպիսի խոշոր միջոցառումներն առանց միջադեպերի կազմակերպելու բոլորիս նպատակը: Համոզված ենք, որ այս ընթացքն կպահպանվի նաև այս օրերին և ավանդույթ է դառնալու:
Կրկին շնորհավորում ենք մեր համաքաղաքացիներին գեղեցիկ տոնի առթիվ և շրջանավարտներին մաղթում բարի ճանապարհ դեպի մեծ կյանք:

                                                                                                                                                                                                        ՀՀ ոստիկանություն