ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.02.2016 12:56
Գելենջիկի իրավապահները նրան որոնում էին
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների և ՀՀ ԱԱԾ Գոգավանի սահմանապահ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 22-ին, ժամը 21.55-ին, Գոգավանի սահմանային անցակետից բաժին բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Արա Շ.-ն, ով փետրվարի 9-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: