ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.10.2019 12:46
Խուլիգանության համար հետախուզվող կինը հայտնաբերվեց

Հոկտեմբերի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ Երևանի Ամիրյան փողոցից բերման են ենթարկել 27-ամյա Լուսինե Ք.-ին, որը հոկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: