ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.07.2018 11:15
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Հուլիսի 12-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Լեհաստանից Հայաստան տեղափոխվեց Սամվել Ասլանյանը։ Արմավիր քաղաքում հաշվառված 33-ամյա Ասլանյանը նախորդ տարվա մարտից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տարոնի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ հետախուզվողը գտնվում է Լեհաստանում։ Տեղեկությունները իրացվեցին Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ համատեղ։ Արդյունքում Սամվել Ասլանյանը Լեհաստանում հայտնաբերվել ու ձերբակալվել էր։