ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.12.2018 16:39
Հետախուզվողը կամավոր ներկայացավ ոստիկանություն

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիիկանության Վաղարշապատի և ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 8-ին, ժամը 05.55-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից, կամավոր բաժին է ներկայացել1995 թ, ծնված Գարիկ Ա.-ն, որը 2016թ. հունվարի 14-ին հետախուզվում էր քրեական օրենսգրքի 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով: