ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.01.2019 12:28
Հետախուզվում էր խարդախության համար

Ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 9-ին, ժամը 16.30-ին, կամավոր ոստիկանության Հրազդանի բաժին է ներկայացել 37-ամյա Արման Ղ.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Խարդախությունը) մեղադրանքով: