ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.07.2019 11:48
Կողոպուտի համար հետախուզվողը բերման ենթարկվեց Մաշտոցի բաժին

Հուլիսի 8-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Արայիկ Խաչատրյանը, որը հուլիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով: