ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.10.2019 12:51
Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Ալեք Մանուկյան փողոցում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ հոկտեմբերի 10-ին, ժամը 12.30-ին, Երևանի Ալ.Մանուկյան փողոցից բերման են ենթարկել 38-ամյա Գագիկ Խ.- ին, որը հոկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: