ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.10.2019 13:19
Հայ ոստիկանները Տաջիկստանի իրավապահ մարմինների կողմից խարդախություն մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Հոկտեմբերի 11-ին, ժամը 14.10-ին Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Տաջիկստանի 32-ամյա քաղաքացի, որը սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր Տաջիկստանի իրավապահ մարմինների կողմից՝ խարդախություն մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: