ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.06.2019 14:43
Մաշտոցի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 28-ին, ժամը 13-ին, Շերամի փողոցից բերման է ենթարկվել Նոր Խարբերդում հաշվառված 42-ամյա մի քաղաքացի, որը մարտի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի՝ ծեծի և շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: